ՏԱՊԱԿԱԾ ՁՈՒԿ ՆՌԱՆ ՍՈՈՒՍՈՎ

Նռան սոուսով ձուկ
Բաղադրիչներ.
    մանր ձուկ – 1 կգ,
    բուսայուղ – 3 ճաշի գդ.,
    նռան հյութ – 1 բաժակ,
    սխտոր – 2 պճեղ,
    աղ

Ձուկը մաքրել, փորոտիքն ու թեփուկները հեռացնել, լվանալ, չորացնել: Աղ, պղպեղ անել, թավալել ցորենի կամ եգիպտացորենի ալյուրի մեջ, երկու կողմից տապակել բուսայուղով, մինչև ստացվի ոսկեգույն կեղև: Լավ կլինի, եթե տապակվի չուգունե թավայի մեջ, որը նախապես պետք է լավ տաքացնել: Կարելի է պաքսիմատով տապակել: Այդ դեպքում նախ ձուկը մտցնում են ալյուր մեջ, հետո ձվի մեձ, իսկ վերջում` պաքսիմատի: Պատրաստի ձուկը շարել ափսեի մեջ: Վրան լցնել նռան սոուսը: Սոուսի համար պետք է  4 մեծ նուռ, որոնց հյութը հարկավոր է քամել: Ավելացնել ճզմած սխտորը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով