ՄԱՆԹԻ ՌՈՒՍԱԿԱՆ

Մանթ ռուսական
    Խմորի համար.
    ալյուր – 500 գ.,
    ջուր – 1 բաժակ,
    աղ – մի պտղունց
    խճողակի համար.
    խոզի միս – 500 գ.,
    տավարի միս – 200 գ.,
    գլուխ սոխ – 4 հատ,
    աղ,
    պղպեղ
    թթվասեր,
    կարագ

Ալյուրը մաղել, վրան լցնել աղ, ջուր: Ստացվում է պինդ խմոր: Ծածկել, թողնել մեկ- մեկուկես ժամ: Միսը լվանալ, մանր կտրատել: Սոխը մանրացնել: Միսն ու սոխը խառնել, աղ, պղպեղ անել, մի քիչ ջուր ավելացնել: Խմորին գլանի ձև տալ, կտրատել, պատրաստել փոքրիկ գնդիկներ: Ամեն գնդիկ կլոր բացել, մեջտեղում դնել մի քիչ միջուկ: Դիմացի ծայրերը մոտեցնել, սեղմելով կպցնել: Հետո մյուս երկու ծայրը մոտեցնել և կպցնել: Անկյունները բաց կմնան, փակել: Կստացվեն ծրարի պես խմորներ: Հանդիպակաց անկյունները միացնել իրար: Հետո մնացած երկու ծայրն էլ միացնել, արդեն խմորները կլորավուն կդառնան: Մանթի եփելու հատուկ կաթսան յուղել, շարել խմորները, վրան սառը ջուր ցողել, եփել 40-45 րոպե: Մանթին եփվում է գոլորշու վրա: Կաթսայի ներքևի մասում ջուրն է, վերևում` ցանցի վրա շարվում են մանթիները: Մատուցել կարագի կամ թթվասերի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով