ՁԿԱՆ ՏՈԼՄԱ

Ձկով դոլմա

Բաղադրիչներ.
կաղամբ – 1 գլուխ,
ձկան փափկամիս – 300 գ.,
բրինձ – 0.5-0.75 բաժակ,
գլուխ սոխ – 1 հատ,
սամիթ,
աղ,
պղպեղ,
թթվասերով թացանի համար.
կարագ – 2 ճաշի գդալ,
ալյուր – 2 ճաշի գդալ,
տոմատի մածուկ – 2 ճաշի գդալ,
ջուր կամ արգանակ – 1 բաժակ,
թթվասեր – 1 բաժակ,
աղ

Կաղամբի թերթիկներն առանձնացնել, մի քանի րոպե եփել աղի ջրի մեջ: Երբ փափկեն, հանել ջրից, քամել: Միջուկի համար բրինձը կիսաեփ անել: Ձկան փափկամիսը մանրացնել: Սոխը չորս մասի բաժանել և մանրացնել: Տապակել բուսայուղի մեջ, ավելացնել ձուկը և տապակել ևս երկու-երեք րոպե, աղ անել: Բրինձը, ձուկը, սամիթը, աղը, պղպեղը խառնել, կարելի է նաև ավելացնել տապակելուց հետո մնացած յուղը: Կաղամբի թերթերից առանձնացնել կոշտ մասերը, մի գդալ միջուկ դնել և փաթաթել: Տոլմաները տապակել յուղի մեջ: Հետո շարել տապակի մեջ, վրան լցնել թթվասերի սոուսը և դնել ջեռոցի մեջ: Սոուսն ստանալու համար ալյուրը յուղով բովել, անընդհատ խառնելով ավելացնել ջուրը կամ արգանակը, աղ, պղպեղ անել, ավելացնել տոմատի մածուկը, խառնել: 10-15 րոպե թողնել 180-190°C տաքացված ջեռոցում: Մատուցել` զարդարելով կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով