ՍՆԿԻ ԽԱՎԻԱՐ

Սնկի խավիար

Սնկի խավիարը համարվում է արքայական ուտեստ: Այն շատ սննդարար է և կփոխարինի մսին պասի ժամանակ:

Անհրաժեշտ մթերք. սունկ, բուսայուղ, աղ

Աղաջրի մեջ եփել սունկը տասը րոպե: Քամել, մսաղացով անցկացնել: Տապակել բուսայուղով այնքան, մինչև ջրային մասը գոլորշիանա: Դա կտևի 30-40 րապե` կախված սնկի քանակից: Ցանկության դեպքում կարելի է պահածոյացնել այս ուտեստը, թեև նախընտրելի է այն մատուցել նոր պատրաստած ժամանակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով