ՊԱՍԻ ԿՈՒՆԴՅՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՍՆԿՈՎ ՊԵԼՄԵՆՆԵՐ

Պասի կունդյումներ

Մոտ 70 հատի համար.
խմոր.
ալյուր – 2 բաժակ (260 գ),
ջուր (եռացած) – 75 մլ,
բուսայուղ – 4 ճաշի գդալ,
միջուկ.
սպիտակ կամ այլ տեսակի սունկ – 200 գ ( կամ 100 գ. չորացրած),
հնդկաձավար կամ բրինձ – 0,5 բաժակ,
սոխ – 1-2 հատ,
բուսայուղ,
աղ,
պղպեղ
սնկի եփուկի համար.
ջուր – 0,5 լ,
դափնու տերև – 1 հատ,
բուրավետ հատիկ պղպեղ – 5-6 հատ,
2-3 ճյուղ մաղադանոս,
սխտոր – 1 պճեղ,
աղ
համեմի կամ սամիթի սերմ,
աղացած պղպեղ,
սամիթԵռացած ջուրը լցնել թասի մեջ, ավելացնել կարագը, ալյուրը, խմոր հունցել: Խմորը ծածկել, թողնել կես ժամ: Սունկը լվանալ, եփել, քամել: Ջրի մեջ գցել դափնու տերևը, սխտորի ճզմած պճեղները, հատիկ պղպեղը, կանաչու ճյուղերը: Սունկը լցնել, եփել տասը րոպե, վերջում աղ անել: Սունկը հանել, եփուկը քամել: Սունկը սառեցնել և կտրատել: Հնդկաձավարը մաքրել, վրան 1 բաժակ ջուր լցնել: Եփել մինչև ջուրը ցամաքի: Աղ ցանել, խառնել, կաթսան սրբիչով փաթաթել, թողնել  15-20 րոպե: Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել սունկը, հնդկաձավարը, խառնել: Մի քանի րոպե միասին տապակել, պղպեղ ցանել: Խմորը բացել, քառակուսիներով կտրատել: Քառակուսու մեջտեղում միջուկ դնել, եռանկյունաձև փակել: Շարել յուղած տապակի վրա և եփել  ~15-20 րոպե 160°C-ով, մինչև խմորը չորանա: Սունկի եփուկը եռացնել: Կունդյումները լցնել խոր ամանի մեջ, վրան ցանել պղպեղ, համեմի կամ սամիթի սերմ, լցնել սունկի եփուկը: Կափարիչը փակել, եփել ջեռոցում ևս 20 րոպե: Հանել, դնել ափսեների մեջ, վրան կտրատած կանաչի լցնել, կարելի է նաև մատուցել սխտորի կամ սոխեռածի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով