ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ԲՈՒՐԳՈՒՆԴՅԱՆ

Միս բուրգունդյան

Բաղադրիչներ.

տավարի փափուկ միս – 1 կգ,
ապուխտ – 30-50 գ.,
2 միջին չափի գազար,
1 խոշոր սոխ,
2 պճեղ սխտոր,
կարմիր չոր գինի (եթե լինի բուրգունդյան, իդեալական կլինի, բայց կարելի է և մերը) – 450 մլ,
մսի կամ բանջարեղենի արգանակ կամ ջուր – 450 գ.,
ալյուր – 2 ճաշի գդալ,
տոմատի մածուկ – 2 թեյի գդալ,
յուղ կամ կարագ ( կարելի է վերցնել կեսը, կեսը բուսայուղ լցնել),
գառնի (համեմունքների) փունջ (3 մաղադանոսի ճյուղ, 3 ճյուղ ուրց, կես դափնու տերև),
հատիկ բուրավետ պղպեղ – 5-7 հատ,
շամպինիոն – 350-450 գ.,
մարգարտե սոխուկներ (կարելի է պարզապես մանր սոխեր կամ կանաչ սոխի գլխիկներ վերցնել) – 300 գ + 1 թեյի գդալ շաքարավազ+300 մլ ջուր + 30 գ. կարագ,
աղ,
աղացած պղպեղ,
մաղադանոս

Միսը լվանալ, չորացնել, ջլերը հեռացնել: Կտրատել խոշոր կտորներով, անձեռոցիկի վրա չորացնել:  Ապուխտը ձողիկներով կտրատել:
Գազարը լվանալ, մաքրել, մանր կտրատել: Սոխը մաքրել, մանրացնել, սխտորը` նույնպես: Բանջարեղենը կարելի է մանրացնել դանակով, ավելի հեշտ կլինի` խոհանոցային կոմբայնի օգնությամբ: Գառնի (համեմունքների) փնջի համար վերցնել մաղադանոսի, ուրցի փնջերը, դափնու կես տերևը, որոնք նախապես հարկավոր է լվանալ և չորացնել, թելով կապել կամ դնել մաքուր տոպրակի մեջ: Խոր սոտեյնիկի կամ չուգունե թավայի մեջ լցնել մանրացրած ապուխտը, խառնելով տապակել մոտ հինգ րոպե: Բեկոնը թավայից հանել, դնել մի կողմ: Թավայի մեջ  մեկ գդալ յուղ կամ կարագ ավելացնել, կրակն ուժեղացնել և տապակել միսը: Որպեսզի այն ոչ թե եփվի, այլ տապակվի, մսակտորները հերթով գցել թավայի մեջ, այլ ոչ միանգամից: Տապակել երկու կողմից մինչև կարմրի: Միսը դնել ապուխտի կողքին: Յուղն ավելացնել, տապակել գազարը, սոխն ու սխտորը, կրակն իջեցնել: Մի քանի րոպեից լցնել ալյուրը, տապակել: Խառնելով ավելացնել տոմատը, հետո նաև գինին: Ավելացնել արգանակը, կրակն ուժեղացնել, եռացնել մի քանի րոպե: Հետո կրակն իջեցնել, աղ անել, գցել պղպեղի հատիկները և համեմունքի տոպրակը: Ավելացնել միսն ու ապուխտը, եփել: Կափարիչը փակել, դնել 160 աստիճան տաք ջեռոցի մեջ  2,5-3 ժամով: Մեկ այլ թավայի մեջ լցնել  300 մլ ջուր,  30 գրամ կարագ, շաքարավազ, մաքրած մանր սոխուկները: Եռացնել, հետո կրակն իջեցնել, ծածկել կափարիչով, եփել ~10 րոպե: Կափարիչը վերցնել, թավան թափահարելով խառնել, մինչև հեղուկը գոլորշիանա, սոխը` կարմրի: Շամպինիոնները մաքրել, լվանալ, կտրատել, կարագով տապակել, աղ, պղպեղ անել: Ռագուն հանել ջեռոցից: Հանել համեմունքի տոպրակը, ավելացնել սունկն ու սոխուկները: Մատուցել կարտոֆիլի հետ` կանաչիով զարդարելով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով