ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԾՈՒ ՍՈՈՒՍԻ ՄԵՋ

Բակլա և լոբի

Նախապես թրջած չոր լոբի և բակլա, 2 փոքրիկ ոչ շատ հասած դդմիկ, 1 քաղցր պղպեղ, 1 լոլիկ, 1 սոխ, 1 փոքրիկ սմբուկ, 1 կարտոֆիլ, 1 պճեղ սխտոր, 1 թ/գդալ աջիկա, ¼ թ/ գդալ աղացած սև պղպեղ, 1թ/գդալ աղ, 2 թ/գդալ աղացած կարմիր պղպեղ, , 4 ճաշի գդալ բուսայուղՄանրացնել սխտորը, աջիկայի, աղի, սև պղպեղի, բակլայի և լոբու հետ միասին լցնել կաթսայի մեջ: Ավելացնել բուսայուղ, կարմիր պղպեղ, ջուր, եփել եռալուց սկսած 15 րոպե: Դդմիկները, սմբուկը, կարտոֆիլը, սոխը մաքրել, լվանալ, մանր կտրատել, լցնել լոբու և բակլայի վրա: Լոլիկները լվանալ, վերածել խոշոր կտորների, մանրացրած կարմիր պղպեղի հետ ավելացնել բանջարեղենին: Եթե հարկ լինի, կարելի է մի քիչ ջուր ավելացնել: Մեկ ժամ եփել մարմանդ կրակի վրա: Պետք է հեղուկն ամբողջովին ցամաքի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով