ՀԱՄԵՂ ՄԻՋՈՒԿՈՎ ՀԱՑ

20181121_142513

Բաղադրիչներ․

հաց – 1 հատ,

ձու – 1-2 հատ,

բեկոն կամ ապուխտ – 5-6 կտոր,

պանիր, ցանկալի է՝ հալվող – 100 գր,

կանաչի ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․ Ընտրում ենք չոր կեղևով հաց, որպեսզի այն ձևը չկորցնի։ Սուր դանակով կտրում ենք երկար շեղ շերտեր՝ չհասնելով մինչև վերջ, տակի մասը թողնում ենք չկտրված։ Հետո նույն չափի շերտերով կտրում ենք մյուս կողմից այնպես, որ կեղևն ասես վերածվի փոքրիկ քառակուսիների, ինչպես նկարում է։ Ապուխտը կտրատել, պանիրը նունպես բաժանել երկար, նեղ շերտերի։ Հացի կեղևի կտրված մասերի արանքում տեղավորել ապուխտը, պանիրը։ Ազատ տեղ չթողնել, բոլոր մասերում պետք է համամասնորեն տեղադրել միջուկը։ Ձուն կոտրել թասի մեջ, ավելացնել կտրատած կանաչին, աղ անել, խառնել։ Խառնուրդը լցնել հացի վրա, այն դնել տապակի վրա, թխել տաք ջեռոցում 10 րոպե։ Արագ պատրաստվող և համեղ նախուտեստը պատրաստ է։

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով