Նեգրի ժպիտ

20190203_185856

Բաղադրիչներ խմոր․

ձու -8 հատ (դեղնուց),

շաքարավազ – 250 գր,

կարագ – 100 գ,

սոդա – կես թ/գդ․,

թթվասեր կամ մածուն – 200 գր,

կակաո – 3 ճ/գդ․,

ալյուր – 250գ․,

բեզեի համար

8 ձվի սպիտակուց,

շաքարավազ – 200գ,

գլազուր․

կաթ – 100 մլ,

կարագ – 50 գ․,

շաքարավազ – 100 գ,

կակաո – 2-3 ճ/գդ,

վանիլ,

կես ճ/գդալ ալյուր

Պատրաստման եղանակը․ Ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել։ Եթե ձվերը խոշոր են, կարելի է 6 ձու վերցնել։ Խմորի համար հարկավոր է միայն դեղնուցը։ Խորը ամանի մեջ հարել դեղնուցները, ավելացնել շաքարավազը, շարունակել, մինչև ստացվի սպիտակ փրփրուն զանգված։ թթվասերի մեջ սոդան լցնել, խառնել։ Հենց որ զանգվածը սկսի բարձրանալ, լցնել ձվի վրա, խառնել։ Փափուկ կարագը նույնպես խառնել զանգվածին։ Ալյուրն ու կակաոն միախառնել, մաղել, մաս-մաս ավելացնել։ Այս փուլում արդեն հարկավոր է խառնել ոչ թե հարիչով, այլ գդալով՝ թեթև, նուրբ շարժումներով, ներքևից վերև։ Տապակի վրա յուղաթուղթ դնել, խմորը լացնել, թխել 180 աստիճան տաք ջեռոցում 35-40 րոպե։ Մինչ խմորը կթխվի, պատրասենք բեզեն։ Սպիտակուցը չոր ամանի մեջ հարել, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը։ Երբ արդեն կայուն զանգված ստացվի, բեզեն պատրաստ է։ Խմորը ջեռոցից հանել, թողնել հովանա։ Ապա բեզեն համաչափ տարածել խմորի վրա, թխել ևս 6-8 րոպե։ Գլազուրի բաղադրիչները՝ ալյուրը, շաքարավազը, կակաոն նախ խառնել հաստ հատակով կաթսայիկի մեջ, աստիճանաբար ավելացնել կաթը։ Մարմանդ կրակի վրա եռացնել՝ անընդհատ խառնելով։ Երբ գլազուրը փոքր-ինչ թանձրանա, կարագն ավելացնել, խառնել և թողնել հովանա երկու-երեք րոպե։ Տորթը ջնարակով պատել, մատուցել սուրճի հետ։

 

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով