ԿՈԿՈՍԻ ԳՆԴԻԿՆԵՐՈՎ ՇՈԿՈԼԱԴԵ ԹԽՎԱԾՔ

20181103_001014

Բաղադրիչներ․

ձու – 4 հատ,

կարագ – 90-100 գր․,

շաքարավազ – կես բաժակ,

կակաո – 2 ճ/գդ․,

ալյուր – կես բաժակ,

փխրեցուցիչ – 1,5 թեյի գդալ,

Կոկոսի գնդիկներ․

կոկոսի փաթիլներ – 60 գր,

կաթնաշոռ – 200 գր․,

շաքարավազ – 5-6 ճ/գդ․,

ձու – 1 հատ,

օսլա – 1 ճ/գդ․,

ալյուր – 1 ճ/գդ․

Պատրաստման եղանակը․

Նախ պատրաստում ենք կոկոսի գնդիկները։ Կաթնաշոռը, օսլան, շաքարավազը, ալյուրը և մեկ ձու խառնել, գնդիկներ անել, շարել սկուտեղին, տեղավորել սառնարանում ամենաքիչը կես ժամով։

Խմորը պատրաստելու համար կարագը հալեցնում ենք գոլորշու վրա, ավելացնում կակաոն։ Ձուն շաքարավազի հետ լավ հարել, դարձնել փրփրուն զանգված, ավելացնել կարագի ու կակաոյի զանգվածին։ Փխրեցուցիչը և ալյուրը խառնել, մաղով անցկացնել և զգուշորեն ավելացնել ստացված զանգվածին։ Տապակը յուղել, շարել կոկոսի գնդիկները։ Վրան լցնել խմորը և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում  35-40 րոպե։ Զարդարել կարելի է կոկոսի փաթիլներով, գլազուրով, քերած շոկոլադով, հատապտուղներով։

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով