ՏՈՐԹ ,,ՇՈԿՈ,, ԲԱՆԱՆԻ ՄԻՋՈՒԿՈՎ

44843785_276219816335357_2086914597557633024_n

Բաղադրիչներ.

խմոր. ձու – 8 հատ,

շաքարավազ – 1+1/4 բաժակ,

սոդա – կես թ/գդ,

կակաո – 2 ճ/գդ,

ալյուր – 1 բաժակ

կրեմ. խտացրած կաթ – 1 տուփ,

կարագ – 1 տուփ,

վանիլ, կակաո,

բանան, օշարակ (պատրաստել 1:1 հարաբերությամբ շաքարավազ/ջուր)

Պատրաստման եղանակը. Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել: Սպիտակուցները հարել այնքան, մինչև ստացվի փրփրուն, կայուն զանգված: Այն չպետք է ծորա և հոսի ամանը շրջելիս: Դեղնուցները հարել շաքարավազի հետ, գդալ-գդալ ավելացնել սպիտակուցներին: Ալուրը մաղել, ավելացնել սոդան, կակաոն, խառնել: Ապա ստացված զանգվածը մաս-մաս խառնել ձվի զանգվածին: Տապակին կարագ քսել կամ յուղաթուղթ դնել, լցնել խմորը, թխել նախապես տաքացված ջեռոցում՝ 180 աստիճանի տակ: Կրեմի համար նախատեսված կարագը թողնել փափկի սենյակային ջերմաստիճանի պայմաններում, հարել: Խտացրած կաթին խառնել կակաոն, վանիլը, այնուհետև աստիճանաբար ավելացնել կարագին: 35-40 րոպեից խմորը պատրաստ կլինի, հանել, թողնել հովանա: Ապա կիսել, ամեն շերտին մի փոքր օշարակ լցնել, թողնել ներծծվի: Կրեմի մի մասը քսել ներքևի շերտին, շարել բանանի շերտերը, ծածկել երկրորդ շերտով: Տորթը պատել կրեմի մնացած զանգվածով: Կարելի է զարդարել շոկոլադի քերուկով, բանանի շերտերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով