ԿԵՔՍ

44300363_942160905992155_8316291939125166080_n

Բաղադրիչներ.

ձու – 2 հատ,

շաքարավազ – 1 բաժակ,

աղ – կես թեյի գդալ,

սոդա – կես թեյի գդալ,

թթվասեր – 1 բաժակ,

կարագ – 100 գր,

ալյուր – 1,5-2 բաժակ

չամիչ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը. Երկու ձուն կոտրել խորը ամանի մեջ, հարել, ավելացնել աղ, սոդա, շաքարավազ: Լավ հարել, պետք է ստացվի սպիտակ փրփրուն զանգված: Ապա ավելացնել փափուկ կարագ, խառնել, լցնել թթվասերը: Երբ կստացվի համասեռ զանգված, մաս-մաս ավելացնել նոր մաղած ալյուրը: Եթե չամիչ եք ավելացնելու, այն նախապես թրջեք գոլ ջրով և թողեք 10-15 րոպե: Ապա լավ քամեք, փռեք սրբիչի վրա: Ավելորդ հեղուկ չպետք է լինի: Մի փոքր ալյուր ցանեք չամչի վրա, ձեռքով խառնեք, ավելացրեք խմորին : Ի դեպ, կարելի է նաև առանց ալյուրի պատրաստել: Տապակին կամ հատուկ կեքսի համար նախատեսված թիթեղիկներին բուսայուղ քսել: Եթե թխելու եք թղթե ամանների մեջ, յուղելու կարիք չկա: Թխել նախապես տաքացված ջեռոցում 20-25 րոպե: Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով