ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԼՈՇԻԿՆԵՐ

42939502_1966284386769259_3221513651420659712_n

Բաղադրիչներ.

ալյուր – 4 բաժակ,

կեֆիր – 2.5 բաժակ,

գոլ ջուր  0.5 բաժակ,

շաքարավազ – 1 թ/գդ.,

աղ

բուսայուղ – 2 ճ/գդ.,

խմորիչ – 1.5 թ/գդ.,

կարտոֆիլ – 5-6 հատ,

սոխ – 1 գլուխ,

կանաչի ըստ ճաշակի,

կարագ

Պատրաստման եղանակը.

Կեֆիրին խառնել գոլ ջուրը, շաքարավազը, բուսայուղը, ծածկել, թողնել տաք տեղում 40-50 րոպե: Ապա ավելացնել մաղած ալյուրը, աղ ըստ ճաշակի, խառնել, թողնել մեկ ժամ տաք տեղում: Կարտոֆիլը խաշել, կարագի հետ տրորել, դարձնել խյուս, ավելացնել թարմ կամ չորացրած կանաչի (սամիթ, համեմ), աղ, պղպեղ անել: Խմորը բաժանել գնդերի, ամեն գունդը բացել ոչ շատ բարակ, վրան մեկ-երկու գդալ միջուկ դնել: Խմորի եզրերը հավաքել, սեղմել խինկալիի պես: Ապա շրջել ,,կարի՛՛ մասը դեպի ներքև, գրտնակով տափակեցնել-բացել: Թխել թավայի մեջ առանց յուղի, երկու կողմից կարմրեցնելով: Ամեն լոշիկի վրա կարագ քսել: Մատուցել կարելի է թե տաք, թե սառը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով