ՏԱՊԱԿԱԾ ՍՄԲՈՒԿ

36688169_1794494887297799_1025555572293894144_n

Բաղադրիչներ.

սմբուկ – 2-3 հատ,

քաղցր պղպեղ – 3 հատ,

սխտոր – 3-4 պճեղ,

մաղադանոս – կես փունջ,

բուսայուղ, աղ

Պատրաստման եղանակը.

Սմբուկը բարակ շերտերով կտրատել, աղ անել, շարել քամիչի մեջ: Պղպեղը 4-5 մասի բաժանել, միջուկը հեռացնել: Մաղադանոսն ու սխտորը մանր կտրատել: Բուսայուղը թավայի մեջ տաքացնել, տապակել սմբուկի՝ արդեն քամված շերտերը, պղպեղը: Մատուցվող ափսեի մեջ շարել սմբուկը, պղպեղը, վրան շաղ տալ կանաչին և սխտորը, շարել բանջարեղենի հաջորդ շերտը, նորից ավելացնել կանաչի և այդպես շարունակ: Մատուցել կարելի է թե սառը, թե տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով