ԿԵՖԻՐՈՎ ՊԻՑՑԱ

37317350_1813331382080816_1736080533286289408_n

Բաղադրիչներ.

կեֆիր – 1,5 բաժակ,

ջուր – 0,5 բաժակ,

խմորիչ – 1 տուփ (11 գրամ),

բուսայուղ – 2 ճ/գդ,

աղ – 1 թ/գդ,

շաքարավազ – 1 թ/գդ,

ալյուր – մոտ 3-4 բաժակ,

երշիկ ըստ նախասիրության,

կեչուպ կամ տոմատի մածուկ – 2 ճ/գդ.,

ցանկացած տեսակի հալվող պանիր – 200 գր

Պատրաստման եղանակը.

Կեֆիրը սառնարանից հանել, այն պետք է հնարավորինս գոլ լինի: Ավելացնել գոլից մի քիչ տաք ջուր, ակտիվ խմորիչ, շաքարավազ, բուսայուղ, լավ խառնել, ծածկել և թողնել տաք տեղում: Մեկ ժամ անց խառնուրդը հասունացած կլինի, ավելացնել աղն ու ալյուրը, խմոր հունցել: Ալյուրի տեսակից կախված՝ տարբեր քանակություն կպահանջվի: Պիտի ստանանք փափուկ, ոչ շատ թաց խմոր: Խմորը կրկին ծածկել, թողնել հանգստանա տաք տեղում: Տապակի վրա մի փոքր բուսայուղ քսել, խմորը ձեռքով բացել, ծածկել, թողնել մի փոքր: Ապա կեչուպը տարածել խմորի վրա, վրան համաչափ լցնել կտրատած երշիկը, վերջում՝ քերած պանիր: Թխել նախապես տաքացված ջեռոցում՝ 220 աստիճանի պայմաններում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով