ՁԱՎԱՐՈՎ ԿՈԼՈԼԱԿ

36957936_1804344422979512_7797702972032417792_n

Բաղադրիչներ.

աղացած միս – 500 գր.,

սոխ – 3 գլուխ,

ձավար (միջին չափի) – 1 բաժակ,

տոմատի մածուկ – 2 ճ/գդ,

սխտոր – 2-3 ատամիկ,

կանաչի (համեմ, մաղադանոս, չորացրած ռեհան)

աղ, աղացած պղպեղ, հատիկ պղպեղ

բուսայող

Պատրաստման եղանակը.

Սոխը, սխտորը, կանաչին աղալ: Ձավարը գոլ ջրով թրջել, թողնել փափկի: Միսը, սոխն ու կանաչին խառնել ձավարին, աղ, պղպեղ անել, կարելի է կծու պղպեղ: Մի փոքր թողնել զանգվածը հանգստանա, ապա պատրաստել ընկույզից մեծ գնդիկներ: Թավայի մեջ բուսայուղ լցնել, մի քիչ տաքացնել, ավելացնել տոմատի մածուկ, կարելի է նաև պղպեղի մածուկ կամ աջիկա: Խառնել, կես բաժակ ջուր ավելացնել, մսագնդիկները շարել թավայի մեջ: 1-2 ատամիկ ամբողջական կամ մանրացված սխտոր ավելացնել թանձրուկին, մի քանի հատիկ պղպեղ դնել, եփել մարմանդ կրակով: Պարբերաբար թանձրուկը լցնել կոլոլակների վրա: Մատուցելիս զարդարել կանաչիով, թանձրուկը կարելի է մատուցել առանձին ափսեով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով