ԲԱՄԻԱՅՈՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՏԵՍՏ

bamia

Բաղադրիչներ.

բամիա – 100 գր,

կանաչ լոբի – 100 գր,

սմբուկ – 1-2 հատ,

քաղցր պղպեղ – 2 հատ,

լոլիկ – 2 հատ,

տոմատի մածուկ – 1 ճ/գդ,

սոխ – 1-2 գլուխ,

սխտոր – 2-3 ատամիկ,

աղ, սև և կարմիր աղացած պղպեղ,

բուսայուղ,

մաղադանոս
Պատրաստման եղանակը.

Սմբուկը լվանալ, կեղևը կիսով չափ հեռացնել, կտրատել և տապակել բուսայուղով: Ապա ավելացնել նույն չափր կտրատած պղպեղը, ոչ շատ մանրացրած սոխը: Բամիան ու լոբին նույնպես համաչափ կտրատել, լվնել թավայի մեջ: Ավելացնել սխտորը: Երբ բանջարեղենը գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանա և փոքր-ինչ փափկի, ավելացնել կեղևը մաքրած և կտրատած լոլիկը, տոմատի մածուկը: Աղ, պղպեղ ցանել, եթե լոլիկը բավականաչափ հյութեղ չէ, մի փոքր ջուր լցնել, կափարիչը փակել և եփել ոչ թեժ կրակի վրա: Երբ բոլոր բաղադրիչները եփվեն, ավելացնել մանրացրած մաղադանոսը: Բարի ախորժակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով