ԾԻԾԱԿԻ ԹԹՈՒ

cicak

Բաղադրիչներ.

ծիծակ կամ քաղցր պղպեղ

հատիկ պղպեղ, բուրավետ հատիկ պղպեղ

սխտոր

սամիթ (չոր ծաղկաբույլով, թթվի համար)

դափնու տերև

աղ

կիտրոնի աղ

Պատրաստման եղանակը.

Ծիծակները լավ լվանալ, ծակծկել կամ կտրել մինչև կեսը: Մեկլիտրանոց ստերիլացված տարաների մեջ լցնել մի քանի ատամիկ սխտոր, 2-3 դափնու տերև, մի ճյուղ սամիթ, հատիկ պղպեղ: Ծիծակները դասավորել՝ լավ սեղմելով, քանի որ աղաջուրը լցնելուց հետո նրանք փափկում են, և բավական տեղ է ազատվում: Աղաջուր պատրաստել՝ յուրաքանչյուր 1 լիտր եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Եթե փրփուր առաջանա, գդալով վերցնել: Աղաջուրը լցնել բանկաների մեջ, ամեն մեկլիտրանոց բանկայի մեջ ավելացնել 1 ոչ լիքը թեյի գդալ կիտրոնի աղ (կիտրոնաթթու): Ապա անմիջապես փակել, մի քիչ շուռումուռ տալ, որպեսզի կիտրոնի աղը լուծվի, ապա շարել սեղանին ՝ կափարիչը ներքև: Ծածկել, հաստ կտորով, թողնել մինչև հաջորդ օրը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով