ՄՐԳԱՅԻՆ ԼԱՎԱՇ (ՊԱՍՏԵՂ)

37886217_1828960180517936_2007519657484877824_n

Բաղադրիչներ.

սալոր (դեղձ)- 1,5 կգ

շաքարավազ – 0,5 բաժակ,

ջուր – 0,5 բաժակ

Պատրաստման եղանակը.

Միրգը լվանալ, կտրատել: Ցանկալի է ընտրել լավ հասած, փափուկ և հյութալի պտուղներ:

37249008_1813331168747504_95487044364533760_n

Եթե միրգը բավականաչափ հյութեղ է, ջուր ավելացնելու կարիք չի լինի: Կարելի է լավաշն առանց շաքարի պատրաստել, սալորի պաստեղը սովորաբար թթվաշ է ստացվում: Կտրատաշ միրգը լցնել կաթսայի մեջ, եփել: Կարելի է հարիչով համասեռ խյուս դարձնել: Ապա քամիչով անցկացնել: Զանգվածը պետք է բավականաչափ թանձր լինի, բայց ոչ շատ պինդ: Եթե դեռ ջրիկ է, պետք է եփել-թանձրացնել:

37287438_1813331828747438_6738159463804436480_n

Մեծ սինին ծածկել պոլիէթիլենով, ստացված մրգային խյուսը բարակ շերտով քսել վրան: Ապա սինին թողնել լավ օդափոխվող տեղում չորանալու:

Երկու-երեք օր հետո ստուգել, եթե պաստեղի եզրերն արդեն պոկվում են պոլիէթիլենից, ապա կարելի է այն հեռացնել, լավաշը ծալել կամ գլանաձև փաթաթել և պահել սառը տեղում: Նկարում դեղձի և սալորի պաստեղներ են:


37877628_1828960210517933_558472746367975424_n37900302_1828960253851262_8111198381633699840_n

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով