ՀՈՒՆԱԿԱՆ ԹԱՆՁՐՈՒԿ ՁԱՁԻԿԻ

zaziki

Բաղադրիչներ.

քամած մածուն – 200 գր,

վարունգ – 1 հատ,

սխտոր – 1-2 պճեղ,

սամիթ,

աղ, ձիթայուղ

Պատրաստման եղանակը.

Քամած մածունը լցնել խորը ամանի մեջ: Վարունգի կեղևը հեռացնել, քերիչով անցկացնել, ապա սեղմել, քամել ավելորդ հեղուկ մասը: Սխտորը գործիքով ճզմել, սամիթը մանր կտրատել: Ապա այս ամենը խառնել, աղ անել ըստ ճաշակի: Եթե մածունը շատ թթվաշ լինի, կարելի է մեկ գդալ թթվասեր ավելացնել: Վրան մի փոքր ձիթապտղի յուղ լցնել: Մատուցել կարելի է թե իբրև թանձրուկ, թե իբրև աղցան լավաշի չորուկների հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով