ԲԱԶՈՒԿԻ ՏԱՊԱԿԱԾ ՏԵՐԵՎՆԵՐ (ԲԱԶՈՒԿԻ ՃԱՎ)

Բազուկի ճավ

Բաղադրիչներ.

բազուկի տերև – 2 կապ,

աղ,

բուսայուղ կամ կարագ – 50 գր,

ձու – 1-2 հատ

Պատրաստման եղանակը.

Բազուկի տերևները լավ լվանալ, մի քանի մասի կտրատել, եփել: Հենց որ գույնը փոխի, քամել: թավայի մեջ կարագ հալեցնել կամ բուսայուղ լցնել, քամված բազուկը թեթևակի տապակել: Փոքր ամանի մեջ ձուն կոտրել, աղ անել, հարել, լցնել բազուկի վրա: Երբ ձուն եփվի, ուտեստը պատրաստ է: Մատուցել մածուն-սխտորով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով