Դդմիկով կոտլետ

20180608_115216

Բաղադրիչներ.

դդմիկ – 3 հատ,

կարտոֆիլ – 1-2 հատ,

կանաչ սոխ, մաղադանոս, համեմ, սամիթ,

աղ, սև պղպեղ,

ձու – 2 հատ,

ալյուր – 2 գդալ,

սխտոր – 2 ատամիկ,

բուսայուղ, պաքսիմատ

Դդմիկը քերիչով անցկացնել, թողնել քամիչի վրա, մի փոքր սեղմել, որ ավելորդ հեղուկը քամվի: Կարտոֆիլը նույնպես քերել, այն կոտլետներն ավելի խրթխրթան է դարձնում: Կանաչ սոխն ու կանաչին կտրատել, ավելացնել քերած բանջարեղենին: Ավելացնել նաև ձուն, ալյուրը, աղը և պղպեղը, ճզմած սխտորը, խառնել:20180608_111845

Գդալով վերցնել խճողակից, երկու կողմից թավալել պաքսիմատի մեջ, տապակել բուսայուղի մեջ: 20180608_111857

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով