Ձավարով ,,սուտ՛՛ տոլմա

20180531_121211

Բաղադրիչներ.

ձավար (բլղուր) – 1.5 բաժակ,

տոմատի մածուկ – 1 ճ/գդ.,

լոլիկ – 1 հատ,

սոխ – 2 գլուխ,

կանաչ սոխ, մաղադանոս, համեմ ըստ ճաշակի,

չորացրած սամիթ,

աղ, կարմիր քաղցր և կծու պղպեղ, սև աղացած պղպեղ,

սխտոր – 1-2 ատամիկ,

խաղողի տերև,

բուսայուղ

Պատրաստման եղանակը.

Ձավարը գոլ ջրով թրջել, մի կողմ դնել մի քանի րոպե: Սոխը մանր կտրատել, սոխեռած անել, ավելացնել տոմատի մածուկը: Լոլիկի կեղևը պետք է նախ հանել, ապա կտրատել լոլիկը, ավելացնել սոխեռածին: Ապա ավելացնել ձավարը, համեմել: Ավելացնել նաև կտրատած կանաչ սոխը, կանաչին, սխտորը: 20180531_101831Խաղողի տերևները լվանալ, մեկ-երկու րոպե գցել եռացող ջրի մեջ: Որքան տերևը նուրբ է, այնքան կարճ ժամանակ պահել ջրի մեջ: Քամել, պոչերը հեռացնել:

20180531_102100

Տերևը փռել, վրան դնել մի փոքր միջուկ, փաթաթել հնարավորինս բարակ:

20180531_102602

Շարել կաթսայի մեջ, վրան ափսեով ծածկել, սառը ջուր լցնել: Եփել մինչև միջուկը պատրաստ լինի, կաթսայի մեջ ջուր գրեթե չի մնա: Մատուցել կիտոնի, մածունի կամ լոլիկի հետ: Համեղ է թե տաք, թե սառը վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով