Ձավարով ապուր

32835609_1736727233074565_181382907066056704_n

Բաղադրիչներ.

սոխ – 1 գլուխ,

յուղ – 1 ճ. գդալ,

տոմատի մածուկ – 1-2 թ.գդ.,

գազար – 1 հատ փոքր,

կարտոֆիլ – 2 հատ,

տավարի միս – 200 գր.,

ձավար – 3/4 բաժակ,

թարմ համեմ կամ չորացրած խառը կանաչի,

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը. Միսը եփել, արգանակն ավելի համեղ կլինի, եթե հատիկ պղպեղ և դափնու տերև ավելացնենք, վերջում աղ ցանենք: Սոխեռած պատրաստել, գազարը քերել, տապակել սոխի հետ: Այնուհետև ավելացնել լոլիկի մածուկը: Արդեն եփված միսը կտրատել, լցնել կաթսայի մեջ, քամած արգանալը՝ նույնպես: Ավելացնել ձավարը: Կարտոֆիլը մանր կտրատել կամ քերիչով անցկացնել, ավելացնել ապուրին: Երբ կարտոֆիլն ու ձավարը եփվեն, կտրատած կանաչին ավելացնել: Եթե կարիք կա, աղ անել, սև և կարմիր պղպեղ ցանել:

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով