Թխվածքաբլիթ ,,Կլորակ՛՛

32293740_451643545288064_1734080478685691904_n

Բաղադրիչներ.

ձու – 4 հատ,

շաքարավազ – 1.5 բաժակ,

ալյուր – 3-3,5 բաժակ,

փխրեցուցիչ – 1 թ.գդ.,

կարագ – 1 տուփ,

կաթնային կամ դառը շոկոլադ 

Պատրաստման եղանակը.

Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել մինչև սպիտակի, ավելացնել շաքարավազը, կրկին հարել: Երբ շաքարավազը լիովին ձուլվի կարագին, հատ-հատ ավելացնել ձվերը: Փխրեցուցիչն ու մաղով անցկացված ալյուրը խառնել մի ամանի մեջ և աստիճանաբար ավելացնել զանգվածին: Կստացվի ոչ շատ պինդ խմոր, նույնիսկ մի փոքր կպչուն: Շոկոլադը ոչ շատ մանր կտորների փշրել առանց քերելու: Խմորին խառնել շոկոլադի կտորները: Տապակը յուղաթերթով ծածկել, գդալով դնել խմորից, կլոր ձև տալ: Թխել 175 աստիճանում մինչև թխվածքաբլիթները կարմրեն:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով