Զատիկի կաթնահունց

29666441_429902917462127_1526523814_n

Բաղադրիչներ.

կաթ – 300 մլ,

կարագ – 80 գր,

շաքարավազ – 1 բաժակ,

խմորիչ – 1,5 թ/գդ,

աղ – մի պտղունց,

ձու – 4-5 հատ,

ալյուր – 3-4 բաժակ,

օշարակ վրան քսելու համար 

Պատրաստման եղանակը. Ոչ շատ տաք կաթի մեջ գցել կարագը, հալեցնել, եփելու կարիք չկա: Այդ գոլ խառնուրդին խառնել խմորիչը: Ավելացնել շաքարավազ, կարելի է շաքարավազը մեկ բաժակից ավելի լցնել, ըստ ճաշակի: Ձվերն առանձին թասի մեջ խառնել, մեկ ձուն կամ մեկ ձվի սպիտակուցը թողնել վրան քսելու համար: Հարած ձուն խառնել կաթնային զանգվածին: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Պետք է ստացվի փափուկ խմոր, այնքան, որ ձեռքերին չկպչի: Թասը ձեթոտել, խմորը դնել մեջը, ծածկել, թողնել տաք տեղում մոտ մեկ ժամ: Խմորը կարելի է երկու գունդ անել, թխել երկու մասով կամ անել մեկ մեծ կաթնահունց: Մեր դեպքում երկու գնդի ենք բաժանում: Սեղանին ձեթ ենք քսում, ամեն գունդը բաժանում ենք երեք հավասար մասի: Այս մասերը հյուսում ենք, ստացվում է խմորե հյուսք, վրան քսում ենք ձու, տեղափոխում տապակի մեջ, թողնում մոտ 15 րոպե: 29745375_429902994128786_1745604708_nՆույն ձևով պատրաստում ենք երկրորդ գունդը: Թխում ենք 180 աստիճան տաք ջեռոցում 20-25 րոպե: Հանում ենք ջեռոցից, վրան քսում նախապես պատրաստված օշարակը 1:1 հարաբերությամբ (մեկ բաժակ շաքարավազ, մեկ բաժակ ջուր, եռացնել մինչև մի քիչ թանձրանա): Կարելի է նաև առանց օշարակի մատուցել: 29745839_429902937462125_2127876966_n

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով