ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐՈՎ ՏՈՐԹ

29249523_1674581332622489_1211841188789713806_n

Բաղադրիչներ.

խմոր. ձու – 18 հատ,

շաքարավազ – 1,5 բաժակ,

ալյուր – 1.5-2 բաժակ,

փխրեցուցիչ – 1 թ. գդ.,

բուսայուղ – 2 ճ. գդ.,

օշարակ.  1 սուրճի բաժակ շաքարավազ,

1 սուրճի բաժակ ջուր,

վանիլ,

կրեմ. կարագ – 300 գրամ,

խտացրած կաթ – 1,5 տուփ,

կոնյակ – 1 թեյի գդալ,

սերուցք – 180 գր.,

հատապտուղներ միջուկի և զարդարելու համար,

դառը կամ կաթնային շոկոլադ – 50 գր.:

Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել, սպիտակուցը հարել, մինչև պինդ զանգված դառնա: Դեղնուցը շաքարավազի հետ հարել մինչև սպիտակի, ծավալն ավելանա, ավելացնել բուսայուղը: Գդալ-գդալ զգուշորեն դեղնուցը միացնել սպիտակուցին, երբ լիովին կխառնվի, ավելացնել մաղած ալյուրը: Փխրեցուցիչը նախապես լավ կլինի խառնել ալյուրի հետ: Երբ ստացվի համասեռ զանգված, խմորը բաժանել երկու մասի: Լցնել յուղաթղթով ծածկված ամանի մեջ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում: Չոփով ստուգել, պատրաստ լինելուն պես հանել ջեռոցից, թողնել սառչի: Պատրաստել օշարակը. շաքարավազն ու ջուրը փոքր տարայի մեջ լցնել, դնել կրակին, խառնել մինչև շաքարը լրիվ ձուլվի: Թողնել եռա, երբ մի փոքր կթանձրանա, վերցնել կրակից, ավելացնել վանիլ: Կրեմի կարագը թողնել փափկի սենյակային ջերմաստիճանում, հարել, մինչև գեղեցիկ, միատարր, սպիտակ զանգված ստացվի: Շարունակել հարելը, աստիճանաբար ավելացնելով խտացրած կաթը: Մի գդալ կաթին խառնել կոնյակը, նոր միացնել կրեմին: Սերուցքը պիտի լինի 33%-ից ոչ պակաս յուղայնության: Հարել մինչև բեզեի տեսք ունենա, երկար խառնել հարկավոր չէ : Սերուցքն ու մնացած կրեմը խառնել մի ամանի մեջ: Հովացած խմորի շերտերի վրա բարակ շիթով լցնել կամ գդալով քսել օշարակը: Թողնել ներծծվի, ապա քսել կրեմը: Կրեմի վրա շարել հատապտուղներ՝ ելակ, ազնվամորի, հաղարջ, ըստ ճաշակի: Հետո դնել հաջորդ շերտը, ծածկել կրեմով: Կարելի է յուրաքանչյուր շերտը երկու մաս անել, կստացվի չորս շերտ: Վերջում կրեմի շերտը հնարավորինս հարթեցնել: Շոկոլադը հալեցնել, եզրերով հոսեցնել: Զարդարել հատապտուղներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով