Ռուլետ ‹‹Նուրբ››

28684817_1662035137210442_110544166149689253_n

Բաղադրիչներ.

ձու – 6 հատ,

շաքարավազ – 1 բաժակ,

ալյուր – 1 բաժակ,

սոդա – 1/4 թեյի գդալ

Կրեմ.

կարագ – 100 գր.,

սերուցքային պանիր (Hohland, Almette) – 180 գր,

շաքարի փոշի – 100 գր.,

վանիլ

Պարաստման եղանակը. Ձվի սպիտակուցներն առանձնացնել, հարել, մինչև ստացվի կայուն զանգված, տարան թեքելիս այն չպետ է հոսի: Դեղնուցները հարել շաքարավազի հետ այնքան, որ զանգվածը բաց գույն ստանա, շաքարավազի հատիկները ձուլվեն և խառնվեն ձվի դեղնուցին: Գդալ առ գդալ խառնել սպիտակուցն ու դեղնուցը: Այնուհետև ավելացնել ալյուրը, ցանկալի է ևս մեկ անգամ ալյուրը մաղով անցկացնել, որպեսզի խմորն ավելի նուրբ ստացվի: Երբ զանգվածը համասեռ տեսքի գա (շատ խառնելու կարիք չկա, պիտի ստացվի թանձր, բայց ոչ պինդ խմոր), տեղափոխել տարայի մեջ, որը  նախապես ծածկել ենք յուղաթղթով: Մակերեսը հարթացնել, թխել 170 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե: Կրեմի համար կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, փափուկ: Այն հինգ րոպե խառնելուց հետո ավելացնել շաքարի փոշին, խառնել: Ավելացնել սերուցքային պանիրը, խառնել ոչ շատ ինտենսիվ: Շատ երկար խառնելու դեպքում կրեմը կկորցնի որակը: Ավելացնել վանիլ, մինչը խմորի սառչելը կրեմը թողնել սառնարանում: Խմորը ջեռոցից հանելուց հետո դնել խոնավ մաքուր սրբիչի, կտորի վրա: Հավասար շերտով քսել կրեմը, ռուլետը փաթաթել: Կարելի է զարդարել շոկոլադով, շաքարի փոշիով, մրգերով: Բարի ախորժակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով