Միկադո

mikado

Բաղադրիչներ.

խմոր 

թթվասեր – 200 գր.,

կարագ – 200 գր.,

վանիլ, մի պտղունց աղ,

սոդա – 1 թ. դգ.,

շաքարավազ – 200 գր.,

ալյուր – 4 բաժակ,

ձու – 3 հատ

կրեմ 

եփած խտացրած կաթ – 2տուփ,

կարագ – 2 տուփ,

վանիլ

զարդարանքի համար – 1 տուփ մուգ շոկոլադ (100 գ.)

Պատրաստման եղանակը. Թթվասերը լցնել խորը ամանի մեջ, սոդան խառնել թթվասերին, դնել մի կողմ: Կարագը մի թեթև հարել, ավելացնել շաքարավազը, մի պտղունց աղ, վանիլ, հարել, մինչև ստացվի համասեռ զանգված: Հետո առանձին-առանձին խառնել ձվերը, յուրաքանչյուրը զանգվածին լավ խառնելուց հետո նոր ջարդել հաջորդ ձուն: Ավելացնել թթվասերի զանգվածը, խառնել: Աստիճանաբար լցնել ալյուրի մի մասը՝ 3-3.5 բաժակ, պետք է ստացվի փափուկ խմոր: Մոտ կես բաժակ ալյուր լցնել սեղանին, խմորը թեթևակի հունցել, հետևել, որ ալյուրը շատ չլինի, խմորին գլանի ձև տալ, բաժանել 6-7 մասի: Ծածկել պոլիէթիլենով, թողնել հանգստանա: Ջեռոցը միացնել 170-180 աստիճան, թողնել, որ դատարկ տապակը տաքանա, շատ չտաքացնել: Խմորի գունդը բացել, տեղափոխել տապակի հակառակ կողմի վրա, բացել տապակի չափով, քանի դեռ տապակը տաք է: Խմորը ծակծկել պատառաքաղով, դնել թխվելու մոտ 7-8 րոպե: Պատրաստել կրեմը. կարագը հարել մոտ տասը րոպե, գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը, ըստ ճաշակի՝ վանիլ: Կրեմը մոտավոր վեց մասի բաժանել, ամեն շերտը ծածկել կրեմի մի մասով: Վերջին շերտին կրեմ քսելուց առաջ սեղմել, ոչ շատ մեծ ծանրություն դնել վրան, թողնել մի ժամ: Հետո քսել կրեմի վերջին մասը, շոկոլադը քերիչով անցկացնել և ծածկել վերջին շերտը շոկոլադի քերուկով: Թողնել մի քանի ժամ, ապա տեղափոխել սառը տեղ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով