‹‹Սուտ›› աչմա

Աչմա

Բաղադրիչներ.

լավաշ – 2-3 հատ,

պանիր – 500 գր,

մածուն կամ կեֆիր – 0,5 լ,

ձու – 1-2 հատ,

կարագ

Պատրաստման եղանակը. Տապակին կարագ քսել: Վրան փռել առաջին լավաշը, եթե հնարավոր է՝ մեկ կտորով, չկտրատած: Կեֆիրն ու ձուն խառնել, լավ հարել, մինչև դառնա համասեռ զանգված: Մնացած լավաշը մեծ քառակուսիների բաժանել, թաթախել կեֆիրի մեջ, շարել տապակի վրա: Հենց որ շարքը լրանա, վրան լցնել քերած պանիրը: Շարունակել այնքան, մինչև լավաշի կտորները վերջանան, ամեն անգամ ծածկելով պանրով: Վերևի շերտը պետք է լինի պանրի շերտը: Վրան լցնում ենք ավելացած կեֆիրի- ձվի խառնուրդը,  մի քանի փոքր կտոր կարագ և տապակը դնում ենք ջեռոցը: Թողնում ենք ջեռոցում մոտ 20 րոպե: Մատուցում ենք տաք-տաք:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով