ԿԱՆԱՉԻՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Կանաչիով կարկանդակ

Բաղադրիչներ.

մածուն կամ կեֆիր –  1 լ,

թթվասեր – 2 ճ/գդ.,

ձու – 2 հատ,

ձեթ – 2 ճ/գդ.,

պանիր – 100 գր,

կանաչի (մաղադանոս, համեմ, սամիթ՝ ըստ ճաշակի),

կանաչ սոխ,

աղ,

ալյուր

Պատրաստման եղանակը.

Մածունը կամ կեֆիրը լցնել խորը թասի մեջ: Ավելացնել թթվասերը, ձեթը: Ձուն ջարդել, մի թեթև խառնել, ավելացնել մածունին, խառնել: Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել ստացված զանգվածին: Կանաչին և կանաչ սոխը լավ լվանալ, չորացնել, կտրատել, խառնել զանգվածին, աղ անել: Ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, կպչուն խմոր: Ջեռոցը նախապես տաքացնել: Տապակին մի փոքր ձեթ քսել, վրան տարածել խմորը: Թողնել ջեռոցում 30-40 րոպե 180 աստիճան ջերմության պայմաններում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով