Լազանյա լավաշով

Լազանյա հայկական ձևով

Բաղադրիչներ.

աղացած միս – 500 գր.,

սոխ – 2 գլուխ,

համեմ, չորացրած ծիթրոն,

աղ, սև աղացած պղպեղ,

լավաշ – 4 հատ,

պանիր – 200 գր.,

ձու – 1 հատ,

կարագ – 40 գր:

Պատրաստման եղանակը.

Աղացած մսին ավելացնել կես բաժակ ջուր և եփել մարմանդ կրակի վրա: Սոխը աղալ, կարագով տապակել, խառնել եփվող մսի զանգվածին, երբ կաթսայում հեղուկ մաս չմնա: Ավելացնել աղացած համեմն ու փշրել ծիրթոնը, աղ, պղպեղ անել, խառնել, վերցնել կրակից: Տապակին կարագ կամ ձեթ քսել, փռել առաջին լավաշը, վրան տարածել մսի կեսը: Հաջորդ լավաշով ծածկել, վրան տարածել նախապես քերած պանիրը: Վրան դնել մյուս լավաշը, մսի մնացած մասը տարածել վրան: ծածկել վերջին շերտով, վրան ձու քսել: Դնել ջեռոցը 10 -12 րոպեով, մինչև կարմրի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով