ԹԹՈՒ

Թթու

Բաղադրիչներ.

կաղամբ – 1 մեծ գլուխ,

ծաղկակաղամբ – 1,5-2 կգ,

գազար – 1 կգ,

սխտոր – 2 գլուխ,

վարունգ – 2 կգ,

կանաչ լոլիկ – 0,5 կգ

պղպեղ – 1 -2 հատ,

նեխուր, չոր սամիթ,

հատիկ պղպեղ,

դափնու տերև

աղ (1 լ ջրին 1 աղանդերի գդ. աղ)

Պատրաստման եղանակը.

Սառը ջրի մեջ թողնել բանջարեղենը, ապա լավ լվանալ հոսող ջրով: Մաքրել, հեռացնել կոթերն ու ավելորդ մասերը: Ապակե մեծ տարայի կամ մեծ բանկաների մեջ դասավորել մթերքը՝ ներքևում դնել նեխուր, սամիթ (չորացրած սամիթ՝ ամբողջական ցողուններով՝ հատուկ թթվի համար, վաճառվում է շուկաներում և մանրածախ առևտրի կետերում), սխտորի պճեղներ, հատիկ պղպեղ, դափնու տերևներ, վրան դնել մեկ-երկու կտոր կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկները, վարունգներն ու գազարները դասավորել արանքներում: Թթվին յուրահատուկ համ է հաղորդում պղպեղը: Կարելի է նաև մեկ կծու պղպեղ դնել թթվի մեջ:   Այսպես կրկնել, մինչև ամբողջը տեղավորվի տարաների մեջ: Տեղավորելիս աշխատել արանքներ չթողնել: Պատրաստել աղաջուր, եռացնել, լցնել թթվի վրա: Թողնել գիշերը, հաջորդ օրը ջուրը դատարկել, նորից եռացնել, լցնել և արդեն թողնել թթվի: Փակել կափարիչները, պահել սառը տեղ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով