ԽՈԶԻ ՄԻՍ ՋԵՌՈՑՈՒՄ

Խոզի ազդրամիս

Բաղադրիչներ.

խոզի միս (ազդրի կամ վզի մասից ) – 3-4 կգ,

սխտոր – 2-3 ատամիկ,

աղ, սև և կարմիր պղպեղ,

դափնու տերև, բուրավետ հատիկ պղպեղ

Խոզի միսը մինչև եփելը մի քանի ժամ թողնել աղաջրում: Ապա ջրից հանել, սուր դանակով ծակծկել: Երևացող կողմը թողնել անվնաս, այդպես ավելի գեղեցիկ կստացվի: Սխտորը բարակ շերտերի բաժանել: Մսի վրա դանակով խոռոչ բացել, տեղադրել դափնու տերևի մի կտոր, սխտորի մի շերտ, աղ, պղպեղ անել, հատիկ պղպեղ մտցնել խոռոչը: Աղն ու սև, կարմիր պղպեղները կարելի է խառնել նախապես: Թողնել մի կես ժամ, ապա փայլաթիթեղով փաթաթել միսը, դնել 170 աստիճան ջեռոցի մեջ և եփել 3-4 ժամ: Երբ միսը գրեթե պատրաստ լինի,փայլաթիթեղը բացել, թողնել որ միսը կարմրի՝ ջեռոցում ջերմաստիճանը դարձնելով 200աստիճան: Ապա հանել, հեռացնել փայլաթիթեղը, բարակ շերտերով կտրատել և մատուցել որևէ սուոսի հետ, օրինակ՝ կերոլյան սոուսի http://armmenu.com/menu/?p=6929

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով