ԹԽՎԱԾՔ <<ՍԵՎՈՒԿ>>

Սևուկ

Բաղադրիչներ.
խմոր.
կաթ – 1 բաժակ,
շաքարավազ – կես բաժակ,
մեղր – 2 ճ. գդ.,
կարագ – 100 գ,
սոդա – կես թ. գդ.
ալյուր – 400 գ,
ձու – 2 հատ,

կակաո – 3 ճ. գդ.
կրեմ.
ձու – 1 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
շաքարավազ –  100 գ,
կաթ – 300 մլ,
կարագ – 1.5 տուփ,
ընկույզ –  100 գ

Կաթը, մեղրը, ձուն, սոդան, շաքարավազը, կակաոն լցնել թասի մեջ, եփել գոլորշու վրա: Եփել անընդհատ խառնելով, մինչև զանգվածը փրփրի, և ծավալը մեծանա: Կրակից վերցնել, միանգամից ավելացնել ալյուրը, արագ խառնել: Բաժանել 7 մասի: Բացել, քանի դեռ խմորը լրիվ չի սառել: Տաք վիճակում այն ավելի հեշտ է բացվում: Թխել 180 աստիճանում: Կրեմի կաթը, շաքարավազը եփել: Ձուն հարել, ալյուրը խառնել ձվին այնպես, որ գնդիկներ չմնան: Եփվող կաթի զանգվածին քիչ-քիչ ավելացնել ձվի խառնուրդը, խառնել անդադար: Երվ կրեմը պատրաստ է, բավականաչափ թանձր է, վերցնել կրակից, թողնել հովանա: Ապա կարագը հարել, գդալ-գդալ ավելացնել եփված կրեմն ու խառնել: Ավելացնել մանրացրած ընկույզը, կարելի է՝ մի քիչ վանիլ: Կրեմը քսել խմորներին, տորթը զարդարել հալած շոկոլադով, կամ ընկույզի ու շոկոլադի քերուկով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ԹԽՎԱԾՔ <<ՍԵՎՈՒԿ>>

  1. ira ասեց.

    Hoyakap en dolor@

Պատասխանել ira-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով