ԱՄԱՌԱՅԻՆ ՍԱՌԸ ԱՊՈՒՐ

Սառը ապուր

Բաղադրիչներ.

մածուն – 500 մլ,

վարունգ – 2 հատ,

աղ, պղպեղ,

սամիթ – կես փունջ,

սխտոր – 2 ատամիկ,

ընկույզ – 5-6 հատ,

ջուր – կես բաժակ,

Վարունգի կեղևը հեռացնել, միջուկը քերիչով անցկացնել: Սխտորը մաքրել, ճզմել: Սամիթը լվանալ, չորացնել և մանր կտրատել: Այս ամենը լցնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ անել և խառնել: Ընկույզի միջուկը մանրացնել: Կանաչիով խառնուրդի վրա լցնել ջրով բացած մածունը, վրան ընկույզ շաղ տալ: Զարդարել կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով