ԲՈՐԱՆԻ ՀԱՎՈՎ ԵՎ ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ

Բորանի

Բաղադրիչներ.

հավ – 1 հատ,

կանաչ լոբի – 1 կգ,

յուղ – 3 ճ. գդ,

կանաչ սոխ, թարխուն, համեմ, մաղադանոս,

դարչին, մեխակ,

մածուն – 2 բաժակ,

սխտոր – 2 ատամիկ

Մածունը լցնել թասի մեջ, խառնել մանրացրած սխտորն ու մի քիչ աղ անել, ավելացնել դարչինի ու մեխակի փոշին: Լոբին մաքրել, եռացող աղաջրի մեջ եփել: Հավի միսը կտրատել, յուղով տապակել, մինչև կարմրի: Մեծ ու խորը ամանի մեջ լցնել լոբու մի մասը, վրան դնել հավի կտորները, լցնել մածունի սոուսը: Կանաչի կտրատել, շաղ տալ սոուսի վրա: Դնել մնացած լոբին ու հավի միսը: Նորից մածուն լցնել, կանաչի շաղ տալ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով