ՄՍՈՎ, ԽՄՈՐՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ

Մսով ռուլետ

Բաղադրիչներ.

խմոր.

ձու – 1 հատ,

աղ,

ալյուր – 3 բաժակ,

ջուր,

միջուկ.

աղացած միս – 500 կգ,

սոխ – 2 գլուխ,

խառը կանաչի,

աղ, սև և կարմիր պղպեղ,

թանձրահյութի համար.

սոխ – 1 գլուխ,

յուղ – 1 գդալ,

տոմատի մածուկ – 1-2 ճ. գդ

Ալյուրը մաղել, վրան մեկ ձու կոտրել, աղ ցանել, խառնել: Աստիճանաբար ավելացնել այնքան ջուր, որքան կպահանջվի ոչ շատ պինդ խմոր ստանալու համար: Խմորը գունդ անել, դնել մի կողմ: Միսը աղալ, աղալ նաև սոխն ու կանաչին: Եթե թարմ կանաչի չկա, կարելի է փոխարինել չորացրած կանաչիով՝ ծիթրոն, ռեհան, մաղադանոս: Աղ, պղպեղ ցանել, խառնել: Խմորը բացել, միսը համաչափ տարածել խմորի վրա և փաթաթել ռուլետի նման: Ապա զգուշորեն կտրատել, շարել կաթսայի մեջ այնպես, որ ռուլետների միջև տարածություն չմնա: Թավայի մեջ յուղը հալեցնել, լուսնաձև կտրատած սոխով սոխեռած անել: Երբ սոխը ոսկեգույն դառնա, ավելացնել տոմատի մածուկը: Խառնել, լցնել ռուլետների վրա: Ավելացնել նաև 3/4 բաժակ եռջուր, կափարիչը փակել և եփել մարմանդ կրակով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով