ԱՂՑԱՆ ԿԵՍԱՐ

ԿԵՍԱՐ

Բաղադրիչներ.

հազարի տերևներ – 1 փունջ,

հավի կրծքամիս – 1 կտոր,

սխտոր – 2 ատամիկ,

քացախ – 1-2 ճ. գդ.,

բուսայուղ –  1-2 ճ. գդ.,

աղ, սև աղացած պղպեղ,

վարունգ – 1 հատ,

թարմ մաղադանոս,

չորահաց – 100 գ,

պանիր- 50 գ

Հավի միսը խաշել, խորանարդիկներով կտրատել: Սխտորը մանրացնել, ավելացնել քացախ, բուսայուղ, աղ, պղպեղ, թողնել, որ համերը խառնվեն:  Վարունգն ու մաղադանոսը կտրատել, խառնել հավի մսին: Հազարի տերևները լվանալ,   կտրատել, փռել մեծ ափսեի մեջ: Վրան լցնել հավի միսը: Վրան լցնել սոուսը: Չորահացերը շաղ տալ աղցանի վրա: Պանիրը մանր քերիչով անցկացնել, շաղ տալ աղցանի վրա և մատուցել: Սա այս աղցանի հազարավոր տարբերակներից մեկն է, համեղ է, բայց միայն շատ թարմ ժամանակ, քանի դեռ չորահացերը խրթխրթան են:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով