ՀՈՒՄ ՄՍԱԳՆԴԻԿՆԵՐ ԿԱՄ ՉԻՔՈՒՖԹԱ

Չիքուֆթե

Բաղադրիչներ.

տավարի անյուղ աղացած միս – կես կգ,

բլղուր – 3/4 բաժակ,

աղ, կարմիր և սև պղպեղ,

մաղադանոս – 1 փունջ,

կանաչ սոխ –  1 փունջ,

Կարմիր անյուղ միսը լավ ծեծել, աղալ երկու-երեք անգամ: Պետք է ստացվի կպչուն կարմիր զանգված: Կարելի է գնել  քյուֆթայի պատրաստի միս: Բլղուրը գոլ ջրով թրջել, դնել մի կողմ: Միսը լցնել մեծ տափակ սինու վրա, բուռ-բուռ ավելացնել բլղուրը : Եթե բլղուրի քանակը գերազանցում է մսին խառնուրդի մեջ, կարելի է վերցնել բլղուրի մի մասը: Միսն ու բլղուրը պիտի հավասար քանակի լինեն: Աղ, կարմիր, սև պղպեղներ ցանել: Ձեռքով խառնել այնքան, որ խառնուրդը համասեռ ու կպչուն լինի: Վերցնել մսից մի փոքրիկ գունդ, ճմուռ անել՝ սեղմել մատներով, շարել ափսեի մեջ: Երբ ափսեն կլցվի մսագնդիկներով, զարդարել և մատուցել առատ կանաչու և կանաչ սոխի հետ: Ուտելիս վրան կիտրոնի հյութ լցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով