ՄՐՋՆԱԲՈՒՅՆ

Մրջնաբույն

Բաղադրիչներ.
ալյուր – 3,5 բաժակ,
շաքարավազ – կես բաժակ,
թթվասեր – 200 գ,
կարագ- 200 գ,
աղ – մի պտղունց,
սոդա – կես .թ գդ.,
եփած խտացրած կաթ – 1 տուփ,
կարագ – 200 գ, վանիլ

Ալյուրը մաղել, ավելացնել սոդան: Ավելացնել փափկած կարագը, շաքարավազը, թթվասերն ու խառնել: Խմոր հունցել, բաժանել գնդերի և սառեցնել սառցախցիկում: Սառած գնդերը հանել, քերիչով անցկացնել, ջեռոցի տապակի մեջ լցնել, բովել: Անընդհատ խառնել, որպեսզի խմորի գնդիկները համաչափ թխվեն: Այսպես հերթով թխել բոլոր գնդերը, թողնել սառչեն: Կրեմի կարագը հարել, գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը: Երբ կրեմը համասեռ դառնա, ավելացնել վանիլը: Խորը թասի մեջ լցնել խմորի փշուրները, կրեմը, լավ խառնել: Ապա ձև տալ ձեռքով, կարելի է մեկ ամբողջական տորթ ձևավորել, կարելի է կոների տեսքով թխվածքաբլիթներ անել կամ դնել ձևավոր կաղապարների մեջ: Դնել սառը տեղ, ապա զարդարել քերած շոկոլադով և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով