ՁՈՒԿ ԽՄՈՐԻ ՄԵՋ

Ձուկ խմորով

Բաղադրիչներ.
ձուկ – 1 հատ,
շերտավոր խմոր – 1 տուփ,
չորացրած թարխուն,
կիտրոն – 1 հատ,
կարմիր և կանաչ պղպեղ – 1- ական,
ձու – 1 հատ,
աղ, պղպեղ

Ձուկը մաքրել, լվանալ, աղ, պղպեղ ցանել: Կիտրոնը կիսել, կես կիտրոնի հյութը քամել, լցնել ձկան վրա, մի փոքր էլ ցողել ներսի կողմից: Չոր թարխունը փշրել, ցանել ձկան մեջ, փակել: Պղպեղների սերմատուփերը հեռացնել, մնացած մասը երկար շերտատել: Շերտավոր խմորը բացել, ձուկը դնել, պղպեղները դասավորել ձկան վրա, խմորի եզրերը փակել, սեղմել: Ձուն հարել, քսել խմորի վրա, խմորը ծակծկել: Եփել 180 աստիճանում: Կտրատել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով