ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ԱՂՑԱՆ

Տավարի մսով, նռով աղցան

Բաղադրիչներ.
տավարի միս – 300 գ,
նուռ – 1 հատ,
սխտոր – 1-2 ատամիկ,
ընկույզի միջուկ – 60 գ,
թթվասեր – 2 ճ. գդ.,
մայոնեզ – 2 ճ. գդ.,
աղ, սև պղպեղ

Տավարի միսը խաշել, մանր կտրատել կամ թել-թել անել, ավելի գեղեցիկ կստացվի: Նուռը մաքրել, հատիկներն առանձնացնել, մի քանի հատիկ թողնել զարդարելու համար: Սխտորը մաքրել, ճզմել: Ընկույզի միջուկը մանրացնել դանակով, շատ մանր փշրելու կարիք չկա: Թթվասերը, մայոնեզը, սխտորը խառնել, աղ, պղպեղ անել: Սոուսը լցնել մսի վրա, ավելացնել նռան հատիկները, ընկույզը և խառնել: Զարդարել և մատուցել տոնական ընթրիքին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ԱՂՑԱՆ

  1. Izabela Sargsyan ասեց.

    Есел ем патрстум мишт —- шат намех салате– байц аранц нран натикнери

Պատասխանել Izabela Sargsyan-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով