ՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՌՆԵՐ

Տոնական պատառներ

Բաղադրիչներ.
հացի շերտեր,
ապխտած ձուկ,
ձիթապտղի հատիկներ,
կաթնաշոռով գնդիկներ (տես՝ http://armmenu.com/menu/?p=7959),
կարագ

Հացի համաչափ շերտերը շարել մեծ ափսեի մեջ: Յուրաքանչյուր շերտին կարագ քսել: Ձկան ապխտած փափկամիսը բարակ շերտերով կտրել: Ամեն կտորը կալայի պես ոլորել, կենտրոնում դնել ձիթապտղի հատիկ: Կարելի է չոփով ամրացնել: Ստացված «ծաղիկը» դնել հացի վրա, կողքին տեղավորել կաթնաշոռով գնդիկ: Պատառները տոնական սեղանի զարդը կլինեն:

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով