ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ

Կաթնաշոռով գնդիկներ

Բաղադրիչներ.

կաթնաշոռ – 1 տուփ,

թթվասեր – 2 ճ. գդ,

սխտոր – 1-2 ատամիկ,

սամիթ – մի քանի ցողուն,

ընկույզ – 100 գ,

աղ, սպիտակ պղպեղ

Կաթնաշոռը խառնել թթվասերին: Սխտորն ու սամիթը մանրացնել, խառնել կաթնաշոռին: Մի փոքր աղ, պղպեղ ցանել, խառնել: Ընկույզի միջուկը չորս մասի բաժանել կամ կիսել: Թեյի գդալով վերցնել կաթնաշոռի զանգվածից, ձեռքի ափի մեջ տափակեցնել, դնել ընկույզը, գնդի ձև տալ այնպես, որ ընկույզը մնա կենտրոնում: Կարելի է ընկույզի փոխարեն ձիթապտուղ դնել: Շարել ափսեի մեջ, զարդարել կանաչիով, ընկույզի փշուրներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով