ՉԽՐԹՄԱ

Չխրթմա

Բաղադրիչներ.

հավ — 400 գր.,
սոխ — 1 հատ,
ալյուր — 1 թ.գ.,
յուղ — 1 ճաշի գդ.,
դեղնուց — 1 հատ,
գինու քացախ — ըստ ճաշակի,
զաֆրան— 0.5 գր.,
համեմ — 3 ճյուղ,
աղ

Նախ պատրաստել զաֆրանի թուրմը. զաֆրանը լցնել բաժակի մեջ, վրան լցնել կես բաժակ եռացած ջուր, երկու ժամ թողնել թրմվի տաք տեղում` կափարիչը փակ: Ստացվում է մուգ շագանակագույն բուրավետ թուրմ:

Հավի միսը լվանալ, սառը ջուր լցնել վրան և եփել, քափը հեռացնել: Կարելի է նաև փորձել եփել այս ապուրը ոչխարի մսով: Մարմանդ կրակի վրա եփել  1.5-2 ժամ: Միսը հանել, կտրատել, արգանակը քամել:

Սոխը մաքրել, մանրացնել, տապակել յուղի մեջ: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, բովել, արգանակը լցնել և անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան: Արգանակը դնել կրակի վրա, ավելացնել հավի մսակտրորները, եռացնել: Ավելացնել սոխեռածը: Դեղնուցը հարել, դանդաղորեն լցնել արգանակի մեջ, խառնել: Համեմը մանրացնել: Եռացող արգանակի մեջ լցնել զաֆրանի թուրմը, գինու քացախը, համեմը, խառնել և աղ անել: Վերջում ավելացնել դեղնուցի ու արգանակի խառնուրդը, ապուրն այլևս չեռացնել:

671

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով