ՄՍՈՎ ԽՄՈՐՈՒԿՆԵՐ

Մսով խմորուկներ

Բաղադրիչներ.
խմորի համար
կաթ – 4 բաժակ,
ձու – 3 հատ,
ալյուր – 2-2.5 բաժակ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,

աղ – մի պտղունց
միջուկ.
տավարի աղացած միս – 500-600 գ,
սոխ – 1-2 գլուխ,
չորացրած կամ թարմ ծիթրոն,
մաղադանոս,
աղ, պղպեղ,
կարագ – 70 գ
Սառը կաթը լցնել էմալապատ կաթսայի մեջ, ձուն կոտրել, հարել, խառնել կաթին: Աղ ցանել, ավելացնել բուսայուղը: Աստիճանաբար ավելացնել նաև ալյուրը`մաղով շաղ տալով անմիջապես կաթսայի մեջ: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չառաջանան: Թավան լավ տաքացնել, խմորուկներ պատրաստել: Շերեփով այնքան խմոր լցնել թավայի մեջ, որ շերտը շատ հաստ չլինի, այլապես փաթաթելիս կպատռվի: Եթե խմորը ջրիկ է, ալյուր ավելացնել, այն պիտի թանձր շիթով հոսի: Խմորի մի կողմը թխվելուն պես այն շուռ տալ, թողնել, որ մյուս կողմն էլ կարմրի: Շարել իրար վրա, թողնել սառչեն: Միջուկի համար նախատեսված միսը լցնել թավայի մեջ, մի փոքր ջուր ավելացնել: Կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա: Երբ հեղուկը ցամաքի, ավելացնել աղացած սոխը, կարագը, կափարիչը նորից ծածկել: Պարբերաբար խառնելով տապակել, վերջում ավելացնել չորացրած կամ թարմ կանաչին, համեմել աղով, սև պղպեղով, խառնել: Կարելի է մի քիչ քիմիոն ավելացնել: Ամեն խմորի մեջ գդալով դնել մի փոքր միջուկ, երկարուկ փաթաթել, ավելի հարմար է շարել և պահել քառակուսի ամանի մեջ: Մատուցելուց առաջ տաքացնել` թեթևակի տապակելով տաք բուսայուղի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՄՍՈՎ ԽՄՈՐՈՒԿՆԵՐ

  1. Նարինե ասեց.

    Shat lav kayq ej uneq,,,,, uxaki kcankanayi vorpes hushum karoxanay tpel ev hanel nyut@, ete hnaravora e.Shnorhakalutyun.

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով