ՏՈՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ

Տոնական աղցան

Բաղադրիչներ.
ձիթապտուղներ – 1 տուփ,
պահածոյացված եգիպտացորեն – 1 տուփ,
նուռ – 1 հատ,
ընկույզ – 150 գ,
հավի կրծքամիս – 1 կտոր,
մայոնեզ, թթվասեր, սամիթ

Հավի կրծքամիսը եփել, աղ ցանել վրան: Կաշին հեռացնել, կտրատել մանր խորանարդիկների: Ձիթապտուղների կորիզները հանել, օղակ-օղակ կտրատել փափուկ մասը: Եգիպտացորենը քամել, ընկույզի միջուկը մանրացնել: Այդ ամենը խառնել խորը ամանի մեջ: Թթվասերն ու մայոնեզը 1:1 հարաբերությամբ խառնել, միացնել աղցանին: Զարդարել նռան հատիկներով սամիթի տերևներով, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով