ԷԿԼԵՐ

Էկլեր

Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
կարագ – 100 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
սառը ջուր - 1 բաժակ,
աղ – մի պտղունց,
սոդա – կես թ. գդ.,
ալյուր – 1 բաժակ,
կրեմ -
կաթ – 2 բաժակ,
շաքարավազ - 1 բաժակ,
ձու – 2 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
վանիլ,
կարագ – 200 գ,
շաքարի փոշի

Փոքրիկ կաթսայի մեջ լցնել ջուրը, կարագը, շաքարավազը, դնել կրակին: Անընդհատ խառնել, մինչև կարագն ու շաքարը ձուլվեն ջրին:Ալյուրի վրա լցնել սոդան ու աղը: Կաթսան վերցնել կրակից, միանգամից լցնել մաղած ալյուրը, խառնել արագ շարժումներով: Երբ ստացվի համասեռ զանգված, կրկին դնել կրակին, այս անգամ այն թուլացնել հնարավորին չափ: Խառնելով բովել խմորը այնքան ժամանակ, մինչև բովված խմորի բույրը տարածվի: Հետո կաթսան վերցնել կրակից, թողնել մի փոքր հովանա: Ձվերը մեկ-մեկ կոտրել, խառնել խմորին: Երբ առաջին ձուն խառնվի, ավելացնել երկրորդը և այսպես շարունակ: Բոլոր ձվերը խառնելուց հետո տապակին յուղաթուղթ փռել կամ ալյուր ցանել: Թեյի գդալով խմորի գնդիկները շարել տապակի վրա` թողնելով բավականաչափ տարածություն, քանի որ էկլերները գրեթե կրկնակի մեծանում են թխվելու ընթացքում: Թխել 150 աստիճանում մինչև վարդագույն երանգ ստանալը: Կրեմի բաղադրիչներից եփովի կրեմ պատրաստել(տես` «Եփովի կրեմ»http://armmenu.com/menu/?p=7892): Էկլերները դանակով բացել, կրեմ լցնել, շարել մեծ ափսեի մեջ, վրան շաքարի փոշի շաղ տալ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


3 Մեկնաբանություններ ԷԿԼԵՐ

  1. Դավիթ ասեց.

    Բարեվ Ձեզ ես ուզում եմ իմանալ թե ինչպես են պատրաստում հնդկահավը:

  2. Lusine ասեց.

    Բարև ձեզ :Ինձ հետաքրքրում էր 6 ձու է գնում խմորի մեջ թե 4 : Ես պատրաստոցի ձեր բաղադրատոմսով օգտագորցելով խմորի մեջ 6 ձու ,զանգվածը ստացվեց շատ ջրալի՛ ծորում էր:Պատճառը ինչն է :

    • armmenu ասեց.

      Այս խմորի գաղտնիքն այն է, որ ձվերը պետք է խառնել որ թե միանգամից, այլ հատ- հատ: Ամեն հաջորդ ձուն ավելացնում են միայն այն ժամանակ, երբ խմորը համասեռ է դառնում: Դա բավական ժամանակ է խլում: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, խմորը կստացվի ոչ թե ջրիկ, այլ մածուցիկ ու չհոսող:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>