ՌՇՏԱ-ՀԱԼՎԱ

Ռշտա-հալվա

Բաղադրիչներ.

խմորի համար.

ձու – 5 հատ,

ալյուր – 3 բաժակ,

աղ – 1 թ. գդ.,

շաքարավազ – 1 թ. գդ,

քաղցրաջրի համար .

մեղր – 1 բաժակ,

շաքարավազ – կես բաժակ,

բուսայուղ խմորը բովելու համար

Ալյուրը մաղել, բլրակի ձև տալ, գագաթին փոս անել: Ձուն կոտրել, աղն ու շաքարավազը լցնել, ձեռքով խառնել: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը գնդել, թողնել հանգստանա մի քանի րոպե: Հետո բարակ բացել, գլանաձև փաթաթել: Խմորի գլանակը սուր դանակով շատ բարակ կտրատել: Կստացվեն բարակ ու երկար խմորի զոլեր: Առատ ալյուր ցանել սեղանին, խմորի շերտերը մատներով առանձնացնել, ձգել-երկարեցնել: Հետո առանձնացված խմորները թափ տալ` ավելորդ ալյուրից ազատվելու համար: Խորը թավայի մեջ առատ բուսայուղ լցնել: Խմորը բովել թեժ կրակի վրա, մինչև այն դառնա բաց շագանակագույն: Ապա բովված «արիշտան» տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, սեղմել թիակով, կարելի է փաթաթել, կծիկի ձև տալ: Կարելի է ընկույզով կամ չրերեվ միջուկ տեղադրել խմորի մեջ: Նախապես եփել մեղրն ու շաքարավազը` դնելով շատ մարմանդ կրակին: Քաղցրաջուրը լցնել բոված խմորի վրա, ևս մեկ անգամ սեղմել բոլոր կողմերից, որպեսզի խմորի բոլոր փշուրները միասնանան և ստանան ամբողջական տեսք:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով